Armenia, Yerevan, Aram str. 86
+(374 10) 50 80 80
Book Your rooms
Get your guarantee reservation right now

Բար և Ռեստորան

Հրավիրում ենք Ձեզ «Էմփայր Սթրիթ» ռեստորանը, որը գտնվում է Երևանի հինավուրց Արամի փողոցի վրա «Դայմոնդ Հաուս» հյուրանոցում:


Արամի փողոցի անվանումը գալիս է Երևանի հնագույն պատմությունից: Ի սկզբանե այս փողոցը կոչվել է «Ցարսկայա», քանի որ ռուս թագավոր Նիկոլայ Առաջինը ժամանակին բնակվել է այս փողոցի վրա գտնվող երկհարկանի տանը: Այստեղից էլ ծագել է նաև մեր ռեստորանի անվանումը: 1919թ-ին փողոցը անվանափոխվել է Արամի՝ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի առաջին նախարար Արամ Մանուկյանի պատվին, ով բնակվել է այս փողոցի համար 9-ը տանը:
Ռեստորաններ այցելելու մշակույթը Հայաստանում սկսել է զարգանալ վերջերս, բայց արդեն Երևանի ռեստորանները ոչ մի բանով չեն զիջում Փարիզի կամ Հռոմի ռեստորաններին: «Էմփայր Սթրիթ» ռեստորանը հայկական, ռուսական, եվրոպական և հեղինակային խոհանոցների լավագույն ավանդույթների մարմնավորումն է: Ռեստորանը առաջարկում է գինիների լայն տեսականի, լցնովի գարեջուր, գրիլ և իսկական հայկական խորոված:

Ընդունվում են նաև բանկետների, ֆուրշետների և կորպորատիվ հավաքույթների և այլ միջոցառումների պատվերներ:

«Էմփայր Սթրիթ» ռեստորանում պաշտամունքային է համերի այբուբենը, առողջ և սննդարար ճաշատեսակները, ինչպես նաև իրական խոհարարների դասական բաղադրատոմսերը: «Էմփայր Սթրիթ» հարմարավետ ռեստորանի ուտեստների նրբաճաշակ համը կդարձնի Ձեր առօրյան անմոռանալի, եզակի և բացառիկ: 

Լաունջ բար


Հյուրանոցի անբաժան մասնիկ է կազմում հարմարավետ լաունջ բարը: Այստեղ տիրող թեթև և հանգիստ մթնոլորտն իդեալական համապատասխանում է ինչպես հանգստի, այնպես էլ գործնական հանդիպումների և բանակցությունների համար: Լաունջ բարում կարող եք համտեսել բնական և զովացուցիչ հյութեր, սենդվիչներ, աղցաններ, աղանդերներ, հայկական գինիների տեսականի և իհարկե, իսկական հայկական կոնյակ սիգարով:

Ամառային սրճարան


Առաջարկում ենք անցկացնել Ձեր առօրյան, ինչպես նաև գործնական հանդիպումները «Դայմոնդ Հաուս» հյուրանոցի ամառային սրճարանում, որտեղ կարող եք ըմպել մեկ բաժակ սուրճ, համտեսել տարբեր աղանդեր և ուղղակի հաճելի ժամանակ անցկացնել: